«Չելսիի» հարձակվող Նոնի Մադուեկեն խոսել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի պայքարի մասին։
««Չելսին» դեռ հեռու է չեմպիոնության հավակնորդ համարվելուց։ Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ է, մրցավազքը դեռ չի էլ սկսվել, միայն դեկտեմբերն է։ Մենք ամեն օր մրցում ենք ինքներս մեզ հետ՝ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Էնցո Մարեսկայի գլխավորած «Չելսին» 34 միավորով երկրորդ տեղում է՝ առաջին տեղից զիջելով ընդամենը երկու միավորով։