Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը անդրադարձել է «Լեգանեսի» դեմ խաղում ստացած վնասվածքին։
«Հիմա գլխավորը վերականգնվելն է: Շատ եմ ցանկանում վերադառնալ և խաղալ թիմին օգնելու համար: Հնարավորինս շուտ կվերսկսեմ ելույթները», ասել է իսպանացի երիտասարդ աստղը։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ։