«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը հաստատել է թիմի ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկի դրական դոպինգ թեստի առկայությունը։
««Չելսի» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ մեր ֆուտբոլիստ Միխայիլ Մուդրիկին վերջերս կապ է հաստատել Ֆուտբոլի ասոցիացիան՝ մեզի թեստի անբարենպաստ արդյունքի վերաբերյալ։
Ե՛վ ակումբը, և՛ Միխայիլը լիովին աջակցում են FA-ի թեստավորման ծրագրին, և մեր բոլոր ֆուտբոլիստները, ներառյալ Միխայիլը, պարբերաբար թեստավորվում են։ Միխայիլը վստահորեն հայտարարեց, որ երբեք գիտակցաբար արգելված նյութեր չի օգտագործել։ Ե՛վ Միխայիլը, և՛ ակումբն այժմ կաշխատեն համապատասխան մարմինների հետ՝ պարզելու, թե որն է անբարենպաստ արդյունքի պատճառ։
Ակումբն այլ մեկնաբանություններ չի տա»,- ասվում է հաղորդագրության մեջ։