Լամին Յամալը մեկնաբանել է «Լեգանեսի» դեմ խաղում ստացած վնասվածքը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը անդրադարձել է «Լեգանեսի» դեմ խաղում ստացած վնասվածքին։

«Հիմա գլխավորը վերականգնվելն է: Շատ եմ ցանկանում վերադառնալ և խաղալ թիմին օգնելու համար: Հնարավորինս շուտ կվերսկսեմ ելույթները», ասել է իսպանացի երիտասարդ աստղը։

Հիշեցնենք, որ Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ։