«Արսենալը» հետաքրքրված է Ա Սերիայում հանդես եկող դարպասապահի ծառայություններով

«Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեչին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է դարպասապահին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։

Այս մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 21 հանդիպում և բաց թողել 21 գոլ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։