«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։ Պորտուգալացի մարզչի վրա ճնշումն ուժեղացավ Ա Սերիայի տնային խաղում «Ջենոայի» հետ ոչ-ոքիից հետո։
«Մենք սկսում ենք հասկանալ մարզչի պահանջները, բայց որոշ բաների համար պատասխանատու ենք միայն մենք՝ ֆուտբոլիստներս։ Օրինակ՝ վստահությունը մրցակցի դարպասի առաջ, մեր որոշումները՝ գրոհներն ավարտելու հարցում։ Դա կախված է մեզանից։
Մարզիչը լավ գաղափարներ ունի և անձամբ ես զգում եմ տարբերությունը, երբ դա աշխատում է»,- Լեաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։
Հիշեցնենք, որ «ռոսոներիները» 15 խաղից հետո 23 միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։