«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինող է գտել

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 2024/25 մրցաշրջանի ավարտին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Լիվերպուլից»։ Այդ պատճառով անգլիական ակումբը փոխարինող է փնտրում անգլիացուն։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» ցուցակում ընդգրկված է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Ժերեմի Ֆրիմպոնգը։ Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 40 միլիոն եվրոյի գնման տարբերակ։

Նշվում է, որ Ֆրիմպոնգի գործակալը վերջերս հրավիրվել էր Չեմպիոնների Լիգայի խաղին, որտեղ «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։

Այս մրցաշրջանում 24-ամյա Ջերեմի Ֆրիմպոնգը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։