Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ. «Ռոնալդուն MLS-ում ավելի շատ գոլեր կխփեր, քան Մեսսին»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուի Սահան վստահ է, որ իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն MLS-ում ավելի հաջողակ կլիներ, քան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։

Ներկայումս 39-ամյա Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։

«Կրիշտիանու Ռոնալդուն MLS-ում ավելի շատ գոլեր կխփեր, քան Լիոնել Մեսսին, քանի որ Մեսսին խփեց ընդամենը 20 գոլ՝ իր որակյալ խաղընկերներով։ Ինչպես ասացի, չեմ կարծում, որ Ռոնալդուն իր կողքին պետք է ունենա նույն որակի թիմակիցներ՝ մրցաշրջանում 30 գոլ խփելու համար, ինչը նույնիսկ բավարար չէ նրան, անկախ նրանից, թե որտեղ է նա խաղում։

Կրիշտիանուն չէր ուրախանա առաջնությունում խփած 20 գոլերով, իսկ անցյալ տարի մենք տեսանք, որ նա 35 գոլ խփեց առաջնությունում և 50 բոլոր մրցաշարերում։ Մեսսին հիմա այլ ֆուտբոլիստ է, նա չի պատրաստվում ռեկորդներ սահմանել ու ավելի շատ գոլեր խփել, նա հանգստացած է խաղադաշտում։ Ռոնալդուն դեռ փորձում է ռեկորդներ խփել»,- Սահայի խոսքերը մեջբերում է Complete Sports-ը։

2024 թվականին Մեսսին MLS-ի կանոնավոր առաջնության 19 հանդիպումներում խփել է 20 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։