Sky Sports․ Մարկուս Ռեշֆորդի ապագայից նոր տեղեկություն կա

Թոփ ակումբներից ոչ մեկը դեռ չի հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» ձախ եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդով։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմերից ոչ մեկը չի ցանկանում պայմանագիր կնքել անգլիացու հետ՝ խաղադաշտից դուրս նրա սկանդալային պահվածքի և հսկայական աշխատավարձի պատճառով (շաբաթական 365.000 ֆունտ ստեռլինգ)։ Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստն այս պահին լավագույն ֆիզիկական մարզավիճակում չէ։

Ֆրանսիական ՊՍԺ-ն, որը նախորդ մրցաշրջանում հետաքրքրված էր Ռեշֆորդի թիմին միանալու հարցում, նույնպես պատրաստ չէ ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» ցանկանում են վաճառել եզրային հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։