Լամին Յամալ․ «Նա պատմության լավագույնն է, և ես դեռ առաջին քայլերս եմ անում»

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը խոսել է Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Յամալը նվաճեց Golden Boy մրցանակը՝ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար։

-Ձեր ելույթը 17 տարեկանում ավելի լավն է, քան Մեսսին։ Նրա հետ համեմատվելիս գլխապտույտ ե՞ս ունենում։
-Դա մեծ պատիվ է ինձ համար, բայց ես փորձում եմ գրել իմ պատմությունը։ Մեսսին լավագույնն է պատմության մեջ, և ես դեռ առաջին քայլերս եմ անում։ Երբեմն այս համեմատությունները չեն օգնում։

-Ո՞ր ֆուտբոլիստին եք միշտ ուշադրություն դարձրել։
– Բացի Մեսսիից, նրանք Նեյմարն և Ռոնալդինյոն են։ Հիմնականում նրանց զվարճալի ոճի և խաղի կերպարի պատճառով… Նրանք միշտ նոր բան են փորձում»,- ասել է Յամալը Marca-ին տված հարցազրույցում։