Ջուդ Բելինգհեմը կրկնել է Իսպանիայի առաջնության ռեկորդը, որը սահմանվել էր 72 տարի առաջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կրկնել է 72 տարի առաջ Իսպանիայի առաջնության պատմական ձեռքբերումը։ Այս մասին հայտնում է Mister Chip-ը:

Աղբյուրի համաձայն՝ Բելինգհեմը, ով Լա Լիգայի 6 հանդիպումներում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել, «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոկե Օլսենից հետո դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով նման շարք է գրանցում առանց հարձակվող լինելու։

Հաշվի առնելով Լա Լիգայի 17-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» դարպասը խփած գոլը (3:3), Բելինգհեմը գոլի հեղինակ է դարձել «Ժիրոնայի», «Ատլետիկի», «Խետաֆեի», «Լեգանեսի» և «Օսասունայի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում անգլիացին ակումբի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։