📷«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները աջակցել են Պեպ Գվարդիոլային

Դեկտեմբերի 15-ին կայացավ Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Խաղն ավարտվել է հյուրերի կամային հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Հանդիպումից առաջ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները որոշել են աջակցել իրենց թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ տրիբունայում տեղադրելով հսկայական պաստառ։

«Քաղաքայինների» համար այս պարտությունը 8-րդն էր բոլոր մրցաշարերում վերջին 11 հանդիպումներում: