Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Բարսելոնա» – «Լեգանես» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների պարտությամբ՝ 0։1 հաշվով։
Միակ գոլը 4-րդ րոպեին խփեց հյուրերի պաշտպան Սերխիո Գոնսալեսը։
Այսպիսով, «Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվեց «Լեգանեսին»:
Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում: