The Best FIFA մրցանակաբաշխությունը կանցկացվի առցանց

Ինչպես հայտնում է AS-ը, 2024 թվականի The Best FIFA մրցանակաբաշխությունը կանցկացվի առցանց։

Ըստ աղբյուրի՝ ՖԻՖԱ-ն այս որոշումը կայացրել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ֆուտբոլում օրացույցում ազատ ժամկետների բացակայության պատճառով։

Բացի այդ, կազմակերպիչները ցանկանում են խուսափել նախորդ արարողության ժամանակ տեղի ունեցած իրավիճակի կրկնությունից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի տղամարդկանց երեք մասնակիցներից և ոչ մեկը ներկա չի եղել երեկոյին:

Հաղթողները կհայտարարվեն երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին։