Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Էթիհադում» կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Ռուբեն Ամորիմի թիմի։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը այս խաղում 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել։ Այժմ պորտուգալացին ակումբի կազմում Պրեմիեր Լիգայի հանդիպումներում 25 11 մետրանոցից 21-ը դիպուկ է իրացրել: Այս ցուցանիշով նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիրը։
Բրունո Ֆերնանդեշը այս ցուցանիշով գերազանցեց Ուեյն Ռունիին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 28 11 մետրանոցից 20-ը իրացրել է։