Հայտնի է Լամին Յամալի վնասվածքի մանրամասները

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում (0:1)։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ, և նրա մասնակցությունը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը կասկածի տակ է:

Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։