Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է այս մրցաշրջանում թիմի չեմպիոնության շանսերի մասին հարցին:
«Ինձ համար մենք պատրաստ չենք։ Իհարկե, կարելի է խոսել տիտղոսի մասին, իսկ երկրպագուները կարող են երազել դրա մասին… Եթե ինձ հարցնեք, ապա ես կասեմ, թե ինչ եմ մտածում:
Մենք պատրաստ չենք, բայց ուրախ ենք, որ երկրպագուները կարող են երազել այդ մասին»,- Մարեսկայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Թիմը 16 խաղում վաստակել է 34 միավոր։ «Լիվերպուլը» 15 հանդիպումներից 36 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: