Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը հանրաճանաչության ձեռքբերմամբ։
«Իմ կյանքը շատ է փոխվել: Ես չեմ կարող գնալ ոչ մի տեղ նստելու և հանգստանալու: Եվ երբ դուք պարզապես գնում եք խանութ, զգում եք, որ ինչ-որ մեկը ձեզ հետևում է:
Ամենաշատը կարոտում եմ ընկերներիս հետ պարզապես ֆուտզալ խաղալու հնարավորությունը»,- Պալմերի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։