Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի արդյունքների մասին։

Կիրակի օրը «Քաղաքայինները» սեփական հարկի տակ պարտություն կրեցին «Մանչեսթեր Յունայթեդից» (1:2), թեեւ առջեւում էին մինչեւ 88-րդ րոպեն։ Գործող չեմպիոնները բոլոր մրցաշարերում իրենց վերջին 11 հանդիպումներից ութում պարտվել են:

«Նախկինում երկու մրցաշրջանում այդքան հանդիպումներ չէինք պարտվել, բայց հիմա արդեն ութ պարտություն ունենք։ Մենք շատ հաճախ ենք ձախողվում: Բարդ է։ Պետք է առաջ շարժվել, փորձել լուծում գտնել և փորձել հաղթել»,- դերբիում անհաջողությունից հետո ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում։

«Մանչեսթեր Սիթին» 16 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է։