Հյոն Մին Սոնը ռեկորդ է սահմանել

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի խաղում «Թոթենհեմը» արտագնա խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին» (5:0):

Հարձակվող Հյոն Մին Սոնը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Ինչպես հայտնում է Squawka-ն, հարավկորեացի ֆուտբոլիստը կրկնել է «Թոթենհեմի» ռեկորդը Պրեմիեր Լիգայում գոլային փոխանցումների քանակով` 67:

Լոնդոնցիների ներկայիս ավագը հավասարվել է նախորդ միանձնյա ռեկորդակիր Դարեն Անդերթոնին: