Ռասմուս Հոյլունը այս ցուցանիշով առաջինն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը դարձավ ակումբի ռեկորդակիրը։ Դանիացին դուբլի հեղինակ դարձավ Եվրոպա լիգայի խաղում չեխական «Վիկտորիայի Պլզենի» հետ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով 62-րդ և 88-րդ րոպեներին

։ Այժմ հարձակվողը տասը գոլ ունի «կարմիր սատանաների» կազմում եվրոպական մրցաշարերում: UtdDistrict-ի տվյալներով՝ Հոյլունդը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հասել է այս նշաձողին մինչև իր 22-ամյակը:

Ռասմուս Հոյլունդը ներկայումս 21 տարեկան է։ Փետրվարի 4-ին ֆուտբոլիստը կնշի ծննդյան 22-ամյակը: Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները ներկայացնում է 2023 թվականի ամառվանից։ Մանկունիացիները հեռանկարային հարձակվող են գնել «Ատալանտայից»՝ տրանսֆերի համար վճարելով գրեթե 74 միլիոն եվրո։