«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կմիանա սերբ հարձակվողի համար պայքարին՝ հույս ունենալով ուժեղացնել հարձակման գիծը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում բազմիցս հայտնվել էր Լոնդոնի «Արսենալի» կողմից Վլահովիչի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
24-ամյա Վլահովիչն այս մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Սերբ հարձակվողի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի, գնահատվում է 65 միլիոն եվրո։