Իսպանիայի հավաքականի, ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան Արգենտինայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում են AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»։ Ակումբի ղեկավարությունը լրջորեն նպատակ է դրել իսպանացի պաշտպանի հետ պայմանագիր կնքել։
Կողմերը կարող են բանակցել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ռամոսն այժմ առանց ակումբի է։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Սևիլիան»։