«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի նպատակների մասին։
«Սա մեծագույն ակումբ է։ Եթե չես հաղթում, մարզիչը հեռանում է, ֆուտբոլիստները հեռանում են։ Մենք ցանկանում ենք այս ակումբին տանել Պրեմիեր Լիգան հաղթելու և այն էլիտար ակումբը դառնալու, ինչպիսին պետք է լինի: Դա այս ակումբի գլխավոր նպատակն է»,- ասել է Ամորիմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 15 տուրից հետո վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։