Թեո Էրնանդեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Միլանը» պատրաստ է դիտարկել 27-ամյա ձախ պաշտպան Թեո Էրնանդեսի համար այլ ակումբներից 50 միլիոն եվրոյի առաջարկները։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական գրանդը կարող է վաճառել իսպանացի ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Էրնանդեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ընդգծվում է, որ անցած ամառ «Միլանը» պաշտպանի արժեքը գնահատել է 80 միլիոն եվրո, սակայն այն կրճատել է այս մրցաշրջանի առաջին հատվածում Էռնանդեսի վատ խաղի պատճառով։

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։