«Մանչեսթեր Սիթին» մեկ միավոր է բաժանում Չեմպիոնների Լիգայի անկման գոտուց

«Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում պարտվեց իտալական «Յուվենտուսին»։ Խաղն ավարտվել է 2։0 հաշվով։ Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է ութ միավոր և գլխավոր եվրոպական մրցաշարի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը։

Նշենք, որ 25-րդ տեղում գտնվող ֆրանսիական ՊՍԺ-ն ունի յոթ միավոր։ 25-ից 36-րդ տեղերը զբաղեցրած թիմերը չեն նվաճի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ և կլքեն մրցաշարը։

«Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի հետ արտագնա խաղում։ Խաղը կկայանա հունվարի 22-ին։ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլը կավարտի հունվարի 29-ին «Բրյուգեի» հետ տնային խաղով։