Նասեր Ալ-Խելաիֆին հերթական անգամ աջակցել է Լուիս Էնրիկեին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Զալցբուրգի» հետ խաղում (3:0) հաղթելուց հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աջակցության մասին։

«Լուիս Էնրիկեն կմնա մեզ հետ: Նրա հետ երկարաժամկետ ծրագիր ենք կառուցում, նա դա գիտի։ Մենք ունենք աշխարհի լավագույն մարզիչը։

«Զալցբուրգի» հետ հանդիպումը շատ կարևոր էր: Կարելի է նույնիսկ ասել, որ նա որոշիչ է Չեմպիոնների Լիգայում հանդես գալը շարունակելու համար»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն: