«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հաղթանակը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում (3:2):
«Մենք կարող ենք շատ գոհ լինել, որ արեցինք այնպես, ինչպես ակնկալում էինք: Առաջին խաղակեսը հիանալի էր, իսկ երկրորդում, երբ նրանք գոլ խփեցին, մենք հետևողական էինք:
Նրանք շատ լավ հանդիպում անցկացրին: Իրենք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն: Գոլեր ընդունեցինք, քանի որ մենք սխալներ թույլ տվեցինք։
Մենք միշտ կարող ենք բարելավել մեր խաղը, բայց այսօր ես պետք է շնորհավորեմ թիմին, քանի որ նրանք հիանալի հանդես եկան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Blaugranes-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Բորուսիան» 9-րդ տեղում է: