Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ բռնաբարության և 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում սեռական ոտնձգությունների երկու դեպքի կասկածանքով հետաքննությունը փակվել է։ Պատճառը ապացույցների բացակայությունն է։ Այս մասին հայտնում է Շվեդիայի դատախազության մամուլի ծառայությունը։
«Քննությունը պարզել է բռնաբարության և սեռական ոտնձգության երկու դեպքի մեջ ողջամտորեն կասկածվող անձի ինքնությունը, սակայն մեր գնահատմամբ՝ հետագա ընթացքի համար բավարար ապացույցներ չկան, և այդ պատճառով հետաքննությունը փակվել է։ Նշված անձը հանցագործություն կատարելու մեջ չի կասկածվել»,- ասել է ավագ դատախազ Մարինա Չիրակովան, որը ղեկավարել է նախաքննությունը։
Ֆուտբոլիստը լուրջ սկանդալի մեջ է ընկել ազգային հավաքականի հանդիպումների ընդմիջման ժամանակ։ Կիլիան Մբապպեն չի մեկնել ազգային հավաքականի հավաքին, այլ գնացել է Ստոկհոլմի գիշերային ակումբ։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Կիլիանը մասնակցել է «Բանկ» հյուրանոցում մի աղջկա բռնաբարությանը, սակայն դատախազությունը, ի վերջո, դրա մասին ոչ մի ապացույց չի գտել։