Միկել Արտետան մեկնաբանել է «Մոնակոյի» նկատմամբ տարած հաղթանակը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայում «Մոնակոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Մենք շատ լավ սկսեցինք խաղը, առաջին խաղակեսում պետք է վճռեինք խաղի ելքը, բայց չարեցինք։

Չեմպիոնների Լիգայում դժվար պահեր կան, և մենք տուժեցինք, բայց հետո երկրորդ գոլից հետո խաղը վերահսկելի էր։ Մենք կարող էինք շատ գոլեր խփել, բայց ամեն դեպքում շատ ուրախ ենք։

Մենք որոշ խնդիրներ ունեինք, նրանք կենտրոնում դրեցին վեց ֆուտբոլիստների և միայն եզրային պաշտպաններն էին ապահովում լայնությունը: Նրանց հետ դժվար էր գործ ունենալ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։