Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ընդհանուր Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի ավարտից հետո հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։

Մրցանակի համար պայքարում են «Արսենալի» վինգեր Բուկայո Սական, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Միքայել Օլիսեն, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը և «Բրեստի» դարպասապահ Մարկո Բիզոն։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդներն այս մրցաշրջանում առաջին անգամ հավակնորդների թվում ընդգրկել են դարպասապահի։