«Բարսելոնան» հայացքն ուղղել է «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին:
Ըստ Fichajes-ի՝ կատալոնական ակումբը պատրաստ կլինի իր երկու ֆուտբոլիստներին առաջարկել լոնդոնցիներին՝ Ֆերնանդեսի գործարքի շրջանակներում: Խոսքը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի և հարձակվող Ֆերան Տորեսի մասին է։
Էնցո Ֆերնանդեսի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի կեսերը: Ցանկացած պոտենցիալ գնորդի համար դժվար կլինի ձեռք բերել 23-ամյա արգենտինացուն։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ֆերնանդեսով ավելի շատ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը տեսնում է արգենտինացուն որպես Օրելիեն Չուամենիին փոխարինող։