ԱԵԿ-ի պաշտպան Օգնեն Վրանյեշը ձերբակալվել է Բոսնիա և Հերցեգովինայում

Wallfoot-ը հաղորդում է, որ հունական ԱԵԿ-ի պաշտպան Օգնեն Վրանյեշը ձերբակալվել է Բոսնիա և Հերցեգովինայում։ Ֆուտբոլիստը իր հայրենի Բանյա-Լուկա քաղաքի ռեստորաններից մեկում կռվի մեջ է մտել հաճախորդներից մեկի հետ։ Լեզվակռիվը դարձել է ծեծկռտուք, որի ընթացքում ֆուտբոլիստը կոտրել է հակառակորդի ատամը։ Հիշեցնենք, որ «Անդեռլեխտի» ֆուտբոլիստ Օգնեն Վրանյեշը այս մրցաշրջանը անց է կացնում «ԱԵԿ-ում» վարձակալական հիմունքով, սակայն վերջերս բելգիական ակումբը արգելել է ֆուտբոլիստին երկարացնել համաձայնությունը հույների հետ։ «ԱԵԿ-ի» կազմում Օգնեն Վրանյեշը անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։