Գերմանիայի գավաթ – 2020. «Բայեր» – «Բավարիա»` մյունխենցիները «Ոսկե դուբլ» գրանցեցին (VIDEO)

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին Լևերկուզենի «Բայերն» ու Մյունխենի «Բավարիան»: Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 24-րդ անգամ է մրցում մրցաշարի եզրափակիչում: Ընդ որում, «Բավարիան» եզրափակիչներում ընդամենը 4 անգամ էր պարտվել:

Լևերկուզենի «Բայերը» միայն մեկ անգամ է նվաճել Գերմանիայի գավաթը՝ 1992/93 մրցաշրջանում: Լևերկուզենյան ակումբն իր պատմության մեջ 4-րդ անգամ էր հանդես գալիս եզրափակիչներում: Ընդ որում, վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ էր վիճարկելու գավաթը: 2008/09 մրցաշրջանում «Բայերը» եզրափակիչում պարտվել էր Բրեմենի «Վերդերին»՝ 0-1:

Եզրափակիչ հանդիպման առաջին կեսից հետո «Բավարիան» հաղթում էր 2-0: Աչքի էին ընկել Դավիդ Ալաբան (16) և Սերժ Գնաբրին (24): Երկրորդ կեսի մեկնարկային 15 րոպեների ընթացքում թիմերը խփած մեկական գնդակով փոխանակվեցին: Հաջողության հասան Ռոբերտ Լևանդովսկին (59) և Սվեն Բենդերը (63): Հանդիպման նախավերջին րոպեին Լևանդովսկին իր հաշվին դուբլ գրանցեց, իսկ խաղի վերջին վայրկյաններին հանդիպման վերջնական արդյուքն ապահովեց Կայ Հավերցը՝ հստակորեն իրացնելով 11-մետրանոցը:

«Բավարիան» հաղթեց՝ 4-2 հաշվով և 20-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը: Մյունխենյան ակումբը նաև «Ոսկե դուբլ» գրանցեց՝ երկրի չեմպիոնի կոչմանն ավելացնելով Գավաթի խաղարկությունում գրանցած հաղթանակը: