Ուեսլի Սնեյդերը պատմել է ալկոհոլի հետ ունեցած խնդիրների մասին,

Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պատմել է ալկոհոլի հետ ունեցած խնդիրների մասին, որոնք տեղի են ունեցել Մադրիդի «Ռեալում» հանդես գալու ժամանակ։ «Ես երիտասարդ էի և գնահատում էի հաջողությունն ու ուշադրությունը։ Սակայն ինչ-որ մի բան այնպես չգնաց։ Թմրանյութեր չկային, սակայն կար ալկոհոլ ու ռոք-ն-ռոլլ։ Նախկինում ես ապրում էի ինչպես աստղը։ Երբ դու «Ռեալի» ֆուտբոլիստ ես, քեզ պաշտում են։ Ամեն ինչ ասես սիրով է պատված շուրջդ։ Դու քայլում ես փողոցով, ծախսում ես հազարավոր եվրոներ և վճարում ես մարդկանց գնումների համար։ Չեմ կարող ասել, թե ես ինչ-որ մի բանից զրկեցի ինձ։ Ես բավականին լավ էի խաղում, սակայն ասում էին, որ ես կարող եմ դառնալ էլ ավելի լավը։ Ես մենակ էի և շատ հազվադեպ էի տեսնում Ջեսսիին (Սնեյդերի որդին, ով 2006 թվականին է ծնվել)։ Իմիջայլոց, ինչու՞ մնալ մենակության մեջ, երբ դու այնքան ընկերներ ունես, ում հետ կարող ես լավ ժամանակ անցկացնել։ Ես չնկատեցի, թե ինչպես օղու շիշը դարձավ իմ լավագույն ընկերը։ Իմ վերաբերմունքն աշխատանքին բավարար չէր «Ռեալի» համար։ Ես ստում էի ինձ՝ ասելով, որ ամեն բան լավ է, հույս դնելով ֆուտբոլային ինտելեկտիս վրա։ Ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից ես ամեն ինչ փչացրի։ Ես քիչ էի վազում, սակայն տեխնիկայի շնորհիվ ես թաքցնում էի դա։ Ես կարծում էի, որ ոչ ոք չի նկատի դա», – ասել է Սնեյդերն իր ինքնակենսագրության մեջ։