Goal. Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն 10 ֆուտբոլիստները

Բրիտանական ֆուտբոլային հայտնի Goal.com լրատվական կայքը կազմել է 21-րդ դարի Բունդեսլիգայի 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Ցանկը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ տեղում մյունխենյան ակումբի ներկայիս կիսապաշտպան Թոմաս Մյուլերն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին։

Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ Goal-ի.

  1. Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա, Բորուսիա Դորտմունդ),
  2. Թոմաս Մյուլեր (Բավարիա),
  3. Ֆրանկ Ռիբերի (Բավարիա),
  4. Մանուել Նոյեր (Բավարիա, Շալկե),
  5. Ֆիլիպ Լամ (Բավարիա),
  6. Բաստիան Շվայնշտայգեր (Բավարիա),
  7. Մարկո Ռոյս (Բորուսիա Դորտմունդ, Բորուսիա Մյոնխենգլադբախ),
  8. Արյեն Ռոբեն (Բավարիա),
  9. Միխայել Բալակ (Բայեր, Բավարիա),
  10. Դավիդ Ալաբա (Բավարիա, Հոֆենհայմ):