Ուսման Դեմբելեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է մոտ ապագայում հանդես գալ Պրեմիեր Լիգայում, հայտնում է Todofichajes-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստին դուր չի գալիս կյանքը Ֆրանսիայում և լրջորեն մտածում է մոտ ապագայում ակումբային գրանցումը փոխելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է 10 հանդիպում, դառնալով՝ 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: