Բրիտանական ֆուտբոլային հայտնի Goal.com լրատվական կայքը կազմել է 21-րդ դարի Բունդեսլիգայի 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Ցանկը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ տեղում մյունխենյան ակումբի ներկայիս կիսապաշտպան Թոմաս Մյուլերն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին։
Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ Goal-ի.
- Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա, Բորուսիա Դորտմունդ),
- Թոմաս Մյուլեր (Բավարիա),
- Ֆրանկ Ռիբերի (Բավարիա),
- Մանուել Նոյեր (Բավարիա, Շալկե),
- Ֆիլիպ Լամ (Բավարիա),
- Բաստիան Շվայնշտայգեր (Բավարիա),
- Մարկո Ռոյս (Բորուսիա Դորտմունդ, Բորուսիա Մյոնխենգլադբախ),
- Արյեն Ռոբեն (Բավարիա),
- Միխայել Բալակ (Բայեր, Բավարիա),
- Դավիդ Ալաբա (Բավարիա, Հոֆենհայմ):