Սերխիո Ռամոսը հավանել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու առաջարկը

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը պատասխանել է ակումբ իր հնարավոր վերադարձի շուրջ տարածված լուրերին։

Մասնավորապես, իսպանացին բարձր է գնահատել ակումբի մեկ այլ լեգենդի՝ Գուտիի մեկնաբանությունն այս հարցում։

«Օսասունայի» հետ խաղից հետո տված հարցազրույցում, որում մադրիդցիները վնասվածքի պատճառով կորցրին Էդեր Միլիտաոյին, Գուտին բառացիորեն ասել է հետևյալը։

«Ես կդիտարկեի Սերխիո Ռամոսին «Ռեալ» վերադարձնելու տարբերակը: Նա այժմ ազատ գործակալ է, նրա վերադարձը ակումբի համար կարժենա 0 եվրո»,- ասել է Գուտին։

Կարճ ժամանակ անց նրա խոսքերը տարածվեցին համացանցում, և Ռամոսը հավանեց իսպանացու հայտարարությունը մարզական հրապարակումներից մեկի էջում։