«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արձագանքել է «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խփած գոլի չեղարկմանը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների պարտությամբ՝ 0։1 հաշվով։
«Դա մեր օրը չէր. Մենք հարձակողականորեն վատ որոշումներ ենք կայացրել։ Մրցավարությունից առանձնապես դժգոհություն չզգացի։ Ես ասացի, որ դա խաղից դուրս չէ, բայց նրանք այլ կերպ որոշեցին:
Կարծում եմ, որ եթե գոլը հաշվվեր, ապա խաղը կարող էր այլ կերպ ընթանալ»,- Flick-ի խոսքերն է մեջբերում AS-ը՝ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ 13 խաղերի արդյունքներով մրցաշարային աղյուսակում առաջատարը «Բարսելոնան» է։ «Ռեալ Սոսյեդադը» իններորդ տեղում է։