Ռուբեն Ամորիմը գիտի «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին քայլերը

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է այն հարցին, թե որտեղից է սկսելու աշխատանքը անգլիական թիմում.

«Ես գիտեմ, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու ինձ հետ սկզբում, քանի որ պետք է սկսել արդեն հիմքային խաղից։

Հետո հարմարվում ես թիմում ֆուտբոլիստներին, վնասվածքներին, հարձակման ու պաշտպանության առանձին ֆուտբոլիստների խաղին:

Այս ամենը կիմանամ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Մենք մարզվելու շատ ժամանակ չունենք, ուստի ես պետք է ցույց տամ այն, ինչ գիտեմ լավագույնս»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Ամորիմի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում կկայանա նոյեմբերի 24-ին «Իպսվիչ Թաունի» դեմ խաղում։