«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է վնասվածք ստացած թիմի հարձակվող Լամին Յամալի մասին հարցին:
«Վստահ չեմ, որ Լամինը կվերադառնա միջազգային ընդմիջումից հետո։ Հուսանք՝ այսօր կարող ենք մի փոքր ավելին իմանալ նրա վիճակի մասին, բայց դեռ հստակ ոչինչ չունենք։ Հենց իմանանք, ձեզ կտեղեկացնենք»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։