Անգլիական գրանդը հետաքրքրված է «Ռեալի» հարձակվողով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսի նկատմամբ, հայտնում է իսպանական Diario SPORT պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացի վինգերը կարող է լինել առաջին տրանսֆերային նպատակներից մեկը նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորինի գալուց հետո:

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: