Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Տեն Կոպմեյները բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումները։ Հոլանդացին վնասվածք է ստացել։
Հետազոտության ընթացքում բժիշկները 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են կողոսկրի կոտրվածք։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տեն Կոպմեյներները վնասվածք է ստացել Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղում: Նրան կտրվի համապատասխան թերապիա, և նրա ապաքինումը կգնահատվի՝ ելնելով ախտանիշներից։