«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» ծրագրերը չեն ներառում Ռաֆինյային վաճառելը, սակայն նա կարող է զոհաբերվել, եթե ակումբը կենտրոնանա հաջորդ ամառ աստղ բերելու վրա:
Նշվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի պատրաստվում բաց թողնել բրազիլացուն։
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ռաֆինյայի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: