Դիդյե Դեշամ. «Մադրիդի «Ռեալից» ոչ մի խնդրանք չի եղել։ Որոշումը ես եմ կայացրել»

Կիլիան Մբապեն չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի կազմում հոկտեմբերյան ուսումնամարզական հավաքի համար, սակայն դրանից հետո «Ռեալում» խաղացել է «Վիլյառեալի» դեմ։

Ենթադրություն կար, որ մադրիդյան ակումբը ճնշում է գործադրում ազգային հավաքականների վրա՝ նրանց օգտին որոշումներ փնտրելով։ Սակայն Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը հերքել է այս լուրերը։

«Վիլյառեալի» դեմ խաղում Մբապեն մարզավիճակում չէր: «Ռեալից» ոչ մի խնդրանք չի եղել։ Որոշումը ես եմ կայացրել։ Կիլիանը «Ռեալի» դեմ խաղաց առանց 100 տոկոսանոց մարզավիճակի»,- լրագրողներին ասել է Դեշամը:

Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի խաղ կանցկացնի Իսրայելի հետ։