Լեոնարդո Սեկկի. «Չեմ կարծում, որ «Միլանը» պետք է հեռացնի Պաուլո Ֆոնսեկային

Իտալացի գործակալ Լեոնարդո Սեկկին  խոսել է «Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հնարավոր հեռացման մասին։

«Ոչ, ես բացարձակապես չեմ կարծում, որ «Միլանը» պետք է հեռացնի Պաուլո Ֆոնսեկային:  Նա հիանալի աշխատանք է կատարում և նոր հիմքեր է դնում։ Դուք պետք է ավելի լայն տեսակետ ունենաք», – ասել է Սեկին։

Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է այս տարվա ամառվանից։  Յոթ տուրից հետո «ռոսոներիները» 11 միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: