Մեծ հավանականություն կա, որ Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա հունվարին։
Մադրիդի «Ռեալի» պաշտպանը 2023 թվականի դեկտեմբերի 17-ին «Վիլյառեալի» հետ խաղում ձախ ոտքի խաչաձև կապանների պատռվածք է ստացել։ Ֆուտբոլիստը երկու վիրահատության է ենթարկվել ծնկի հատվածում եւ դրանից հետո խաղադաշտ դուրս չի եկել։
Այժմ Ալաբան շարունակում է անհատական մարզումները։ Ի սկզբանե նախատեսված էր, որ ավստրիացին կկարողանա վերադառնալ հոկտեմբերին, սակայն վերականգնման շրջանը հետաձգվում է։ Ինչպես հայտնում է Relevo-ն, ֆուտբոլիստի վերադարձն այժմ սպասվում է հունվարին։
Ընդգծվում է, որ վերջին շաբաթներին պաշտպանի վիճակը հուսադրող է։ Ակումբը գնահատում է ֆուտբոլիստին և նրա պրոֆեսիոնալիզմը։ Հաշվի առնելով պաշտպանությունում ստեղծված իրավիճակը, նրա լինելն այժմ հիմնարար է Կարլո Անչելոտիի համար:
Ակումբը չի ցանկանում վտանգի ենթարկել Ալաբայի առողջությունը, սակայն ակնկալում է, որ նա կվերադառնա որքան հնարավոր է շուտ։