Իտալացի գործակալ Լեոնարդո Սեկկին խոսել է «Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հնարավոր հեռացման մասին։
«Ոչ, ես բացարձակապես չեմ կարծում, որ «Միլանը» պետք է հեռացնի Պաուլո Ֆոնսեկային: Նա հիանալի աշխատանք է կատարում և նոր հիմքեր է դնում։ Դուք պետք է ավելի լայն տեսակետ ունենաք», – ասել է Սեկին։
Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է այս տարվա ամառվանից։ Յոթ տուրից հետո «ռոսոներիները» 11 միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: