Լենի Յորոն ակնարկել է, որ մոտ է խաղադաշտ վերադառնալուն🎥

Պաշտպան Լենի Յորոն վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց անմիջապես հետո։

Ֆուտբոլիստը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա մարզվում է մարզասրահում։

«Վերադարձի ճանապարհին», – գրել է Յորոն։

Նշենք, որ 18-ամյա Լենի Յորոն դեռ չի նշել իր պաշտոնական նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Արսենալի» դեմ ընկերական խաղում։